Հասարակություն 

Բերման են ենթարկվել գործարար Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաները

Հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Հրաչյա Նազարյանը, 58-ամյա Մանվել Ղազարյանը, 54-ամյա Գևորգ Ոսկանյանը, 26-ամյա Գառնիկ Ղազարյանը, 24-ամյա Վարդգես Մխիթարյանը, 25-ամյա Արմեն Նազարյանը և 23-ամյա Դավիթ Ղազարյանը:

Նշված անձինք բերման են ենթարկվել Պուշկինի 21/3 հասցեի մոտից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գիշերը ժամը 01:25-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը ունեցել է քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, իսկ մյուսը՝ աջ մասի պարանոցային վնասվածք:

Հերացու հիվանդանոցի բժիշկներին՝ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, հաջողվել է փրկել վիրավորների կյանքը, ովքեր այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: Բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից