Տեսանյութեր Հասարակություն Բարի օր 

Բժիշկները բացատրել են Վլադիմիր Զելենսկիի տարօրինակ շարժումները խորհրդակցության ժամանակ /տեսանյութ/

Նյարդաբանները խորհրդակցության ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի տարօրինակ պահվածքը բացատրում են ուժեղ հոգնածությամբ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Դեմիխովի անվան ԲԿ-ի նյարդաբանության բաժնի վարիչ Ալեքսանդր Կուժալովին:

«Նա փորձում է չքնել: Իսկ ինչ վերաբերում է տարօրինակ շարժումներին, ապա դրանց նման շարժումներ կլինեն նրանց մոտ, ովքեր մի քանի օր չեն քնի: Որպեսզի դիմանա, նա խմել է սուրճ կամ էներգետիկ ըմպելիք»,-ասել է բժիշկը:

Նա հերքել է նաև այն քննարկումները, թե նախագահ Զելենսկին իրեն այդպես է պահում, քանի որ արգելված նյութ է օգտագործել: Նյարդաբանը պնդում է՝ եթե Զելենսկին թմրանյութ օգտագործած լիներ, նրա պահվածքն ավելի վառ կլիներ ու ավելի ագրեսիվ:

Նույն շարքից