Հասարակություն 

Միլիոնատերը բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում իր հետ համերգ գնացողի

Միլիոնատերը, ում անունը չի հայտնվում, հայտարարել է, որ մարդ է փնտրում, ով իր հետ կմասնակցի երաժշտական փառատոններին: Յուրքանչյուր համերգի համար միլիոնատերը պատրաստ է վճարել 5 հազար ֆունտ:

Անանուն միլիոնատերը նշել է, որ իր հետ համերգ գնացողի պարտականությունների մեջ մտնելու է վրանով զբաղվելը, անհրաժեշտ իրեր ձեռք բերելը: Նա նախատեսում է մասնակցել մասշտաբային համերգների, որոնք տեղի են ունենալու այս տարվա ընթացքում Եվրոպայի տարբեր քաղաքներում: Բացի հաստատված գումարից, միլիոնատերը խոստանում է լրացուցիչ վճար՝ տոմսերի համար:

Պոտենցիալ թեկնածուն պետք է լինի չափահաս, գլուխ հանի երաժշտական փառատոններից: Այս պահին մրցույթն արդեն հայտարարված է: Մասնակցելու համար միայն պետք է լրացնել հարցաթերթիկը՝ գրել անունը, հեռախոսահամարը, ներկայացնել փորձը:

Նույն շարքից