Ռուսական և վրացական ավիաընկերությունները կիրակի իրականացրել են վերջին չվերթները երկու երկրների միջև: Հիշեցնենք, որ այսօրվանից Ռուսաստանը դադարեցնում է ավիափոխադրումները Վրաստան:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում ստորագրեց՝ հուլիսի 8-ից արգելելով Ռուսաստանից Վրաստան ավիաչվերթները: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ռուսաստանցի պատգամավորների վրացական այցից հետո երկրում ակցիաներ սկսվեցին: Ռուսական կողմը պնդում է, որ իր քաղաքացիներին վտանգ է սպառնում Վրաստանում: