Այսօր՝ հուլիսի 8-ին, Վրաստանում կայանալիք ԼԳԲՏ համայնքի ակցիան չի կայանալու: Շարժման առաջնորդներից մեկը հայտնել է, որ ՆԳՆ-ի մոտ կայանալիք ակցիան չեղյալ է համարվել:
Համապատասխան որոշումը կայացվել է՝ ելնելով անվտանգության նորմերից, քանի որ, ինչպես նշում են համայանքի ներկայացուցիչները, իրենց հասցեին սպառնալիքներ են եղել:
Ամեն դեպքում նշվում է, որ շարժման մասնակիցները չեն պատրաստվում հրաժարվել ակցիայի գաղափարից:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից Վրաստանի ՆԳՆ-ի մոտ են հավաքվել մի խումբ տղամարդիկ, ովքեր հայտարարել են, որ թույլ չեն տալու ԼԳԲՏ համայանքին ակցիա իրականացնել:
Նախօրեին հայտարարությամբ հանդես էր եկել նաև Վրաստանի պատրիարխը՝ անթույլատրելի համարելով սոդոմական մեղքի քարոզը: Նա միևնույն ժամանակ հորդորել էր բռնություններից զերծ մնալ ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ: