Հասարակություն Բարի օր 

Վանեցյանին, Օսիպյանին կոչումներ շնորհելիս կարգը խախտվել է. ԱԻ Նախարար

Այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը խոսել էօրեր առաջ նախագահի կողմից մի շարք ուժայինների կոչումներ շնորհելուն՝ շնորհավորելով բոլորին. «Ես՝ որպես ուժային կառույցի նախկին աշխատող, ասեմ հետևյալը՝ երկրները, որտեղ ուժայինները ստանում են կոչումներ, ստանում են համապատասխան պաշտոն: Այս դեպքում ստացողներն արդեն ունեին այդ պաշտոնը, նրանց հասնում էր այդ կոչումը, դեռ մի քիչ էլ ուշացած է տրվել: Եթե նշանակվել են այդ պաշտոնին, կոչումը պետք է ստանան, սա է կարգը: Հիմա կարգը մի քիչ ուշացված են կատարել, խախտում են արել, այսպես ասեմ»:

Նույն շարքից