Միջազգային Քաղաքական 

Թրամփն Իրանին խորհուրդ է տվել զգույշ լինել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել Իրանին զգույշ լինել հայտարարություններում՝ կապված միջուկային պայմանագրի պայմանների հետ: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Fox News-ի փոխանցմամբ, Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ստանա: ինչ վերաբերում է Օբամայի կողմից Իրանի հետ ստորագրված միջուկային պայմանագրին, Թրամփն այն հիմարագույն պայմանագիր է անվանել:

Հունիսի 7-ին հայտնի էր դարձել, որ Իրանը սկսում է հարստացնել ուրանը 3,67 տոկոսից ավել, որը հաստատված է միջուկային պայմանագրով, որից դուրս եկավ ԱՄՆ-ը:

Նույն շարքից