Քաղաքական 

Թբիլիսիում շատ լավ են պատկերացնում, թե Գաբունիայի ելույթը որքան ծանր հետևանքներ կարող է ունենալ․ քաղաքագետ

«Վրացի հաղորդավարը հայհոյել է Պուտինին և նրա ծնողներին (տեսանյութ)

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հուլիսի 7-ի իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդումը սկսել է ՌԴ նախագահ Վ.Պուտինին ուղղված խոսոքով, որը լի էր հայհոյանքներով և վիրավորանքներով...

Այն չեմ ներկայացնի, քանի որ այդ 1,5 րոպեանոց ելույթն ընդամենը պետք է դիտել...

Հիշեցնեմ, որ ըստ Վրաստանում տարածված կարծիքի ընննդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, պատկանում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և հենց դրանով է պայմանավորված այդ ՀԸ-ի բացահայտ հակառուսական քարոզչությունը...

Գաբունիայի ՌԴ նախագահ Պուտինին ուղղված «18+» ելույթն արդեն քննադատել են Վրաստանի նախագահը, վարչապետը, Թբիլիսիի քաղաքապետը, ԱԳՆ ղեկավարը, խորհրդարանի խոսնակը և այլ պաշտոնյաներ...

Պաշտոնական Մոսկվան դեռ լռում է...

Թբիլիսիում շատ լավ են պատկերացնում, թե Գաբունիայի ելույթը որքան ծանր հետևանքներ կարող է ունենալ առանց այդ էլ բավական բարդ վրաց-ռուսական հարաբերությունների համար...»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից