Քաղաքական Միջազգային 

Մենք սա կուլ չենք տալու. Իրանի ՊՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել

Ջիբրալթարում բրիտանացի նավաստիների կողմից իրանական սուպերտանկերի ձերբակալումը սպառնացող ակտ է, որը նման է ծովահենության: Իրանը չի պատրաստվում կուլ տալ տեղի ունեցածը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Պաշտպանության նախարար Ամիր Հաթամին, փոխանցում է Reuters-ը:

«Սա սխալ ու վնասակար գործողություն է, որը նման է ծովահենության… նման ծովահենության հետ մենք չենք պատրաստվում համակերպվել»,-ասել է Հաթամին:

Բրիտանական կողմը հայտարարել է, որ նավը կարող է ձերբակալվել 14 օր ժամկետով: Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն արդեն ասել է, որ կարող է պատասխանել տեղի ունեցածին՝ ձերբակալելով բրիտանական նավ:

Բրիտանական ծովային հետևակի կողմից նավը ձերբակալվեց հուլիսի 4-ին:

Նույն շարքից