Հասարակություն 

Մեր բակում միզել են, տղաներս էլ դիտողություն են արել. Հայտնի գործարարը՝ իրեն ու իր տղաներին բերման ենթարկելու մասին

Պուշկինի փողոցի շենքերից բակերից մեկում հուլիսի 7–ին տեղի ունեցած միջադեպը ծագել է բակում միզելու համար դիտողություն անելու պատճառով։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է նախօրեին որդիների հետ ոստիկանություն բերման ենթարկված «Վեդի Ալկո»-ն սեփականատեր Մանվել Ղազարյանը։

Վերջինիս խոսքով, այն տեղեկությունը, թե իր որդիներն են հարձակվել երիտասարդների վրա՝ իրականությանը չի համապատասխանում։

«Կեսգիշերին տղաներս մտել են բակ, տեսել են ինչ–որ մարդիկ պետքերն են հոգում, մեկը միզում է այնտեղ ու անգլերեն է խոսում։ Մտածում են օտարերկրացիներ են, անգլերեն հարցնում են, բայց իրեն հայերեն են պատասխանում, մերոնք հարցնում են, թե ինչու՞ ես սենց բան անում,  չէ՞որ սա մեր շենքի մուտքն է, ողջ շարժը էստեղով է լինում, սրանք էլ փոխանակ ներողություն խնդրեն, իրենց ագրեսիվ են պահում, սկսում են միմյանց ծեծել, երկու կողմն էլ  երիտասարդներ են դե»,–պատմել է նա։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից