Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանը ցավակցում է

Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Կիրակոսյանների ընտանիքին՝ իր վշտակցությունը հայտնելով Մեծ Բրիտանիայում և Հյուսիասյին Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Հեռագրում նախագահ Քոչարյանը բարձր է գնահատել Արման Կիրակոսյանի ավանդը անկախ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության և հայ դիվանագիտության կայացման ու զարգացման մեջ և վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը օրինակ կծառայի դիվանագետների նոր սերնդի համար։

Նույն շարքից