Հասարակություն Բարի օր 

Իմ քայլի պատգամավորը տեղյակ չէ, որ նախագահական նստավայրը տեղափոխվել է Բաղրամյան 26

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեղյակ չէ, որ նախագահական նստավայրը տեղափոխվել է Բաղրամայան 26: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները փորձում էին իմանալ, թե ինչ է մտածում պատգամավորը Հայկ Սարգսյանի ուղեկցությամբ մի խումբ աղջիկների՝ նախագահական մուտք գործելու մասին:

Ինչ վերաբերում է բուն թեմային, Աղազարյանը նշել է, որ տեսանյութը դիտել է, մի քանի վայրկյան է. «Ես որքանով վստահ լինեմ, որ այնտեղ է եղել: Կամ ի՞նչ են արել այնտեղ, գոնե դա ասեք: Եթե գնացել են այնտեղ, ծանոթացրել է, թե ինչպիսին է մեր նախագահի նստավայրը, ի՞նչ կա այդտեղ: Եթե թույլ են տվել բաներ, որոնք անթույլատրելի են, դա այլ հարց է: Բայց ես նման ինֆորմացիա չունեմ»:

Աղազարյանը ենթադրում է, որ քաղաքացիները նախագահական են մտել անցագրային ռեժիմը պահպանելով. «Եթե օրինակ ես ինչ-որ մեկին հրավիրում եմ ԱԺ, թույլ չեմ տալիս, որ նա օգտագործի ժամանակն ու այցելի այս կամ այն պատգամավորին, քանի որ դա գեղեցիկ չէ»:

Պատգամավորը չի բացառում, որ քաղաքացիների մուտքը նախագահական ճանաչողական իմաստով է արվել:

Եթե այդ աղջիկները մուտք են գործել նախագահի նստավայր, առանց պահպանելու անցագրային ռեժիմը, Աղազարյանը դա խիստ դատապարտում է:

Ինչ վերաբերում է մանդատը վայր դնելուն, Աղազարյանի խոսքերով, Սարգսյանը հսկայական ձայներ է հավաքել ու եթե նման հարց բարձրանա, այն պետք է բարձրացնեն իր ընտրողները. «Եթե արարքն անթույլատրելի է, կարելի է պահանջել, բայց ես այդ մասով ինֆորմացիա չունեմ»:

Պատգամավոր Աղազարյանն աղջիկների էքսկուրսիայի չի հրավիրել ԱԺ, պատրաստվում է թոռնիկներին հրավիրել, բայց դեռ չի արել:

Նույն շարքից