Հասարակություն 

Հասարակությունն ավելի բարձր որակավորում ունեցող աշխատանք պետք է սկսի. Միհրդատ Մադաթյան

Հուլիսի 4-ին Կառավարությւնը որոշում ընդունեց ֆինանսական միջոցներ հատկացնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (նախկինԻՏՁՄ), որպեսզի այն Հայաստանի կրթական հաստատություններում բացի ևս 284 ինժեներական-ռոբոտատեխնիկական լաբորատորիա։

Այս մասին Analitik.am-ը զրուցել է «Մադաթյան» հոգբանական կենտրոնի ղեկավար Միհրդատ Մադաթյանի հետ, ով ասաց, որ այս ամենի տակ ոչ մի բացասական միտում չի տեսնում. «Միակ առաջարկը, որ կարող ենք անել աշխարհին, դա ինտելեկտն է, որովհետև ոչ նավթի հանքեր ունենք, ոչ էլ ուրիշ բան, այսինքն՝ ինտելեկտուալ բազա պեք է առաջարկենք»:

Պարոն Մադաթյանի խոսքերով, ինտելեկտուալ բազան ծրագրվորում է, որն ասյօր մեծ թափով զարգանում է երկրում. «Դա ռոբոտաշինությունն է, որն ամբողջ աշխարհով է զարգանում: Եթե խոսելու ենք պահպանողական մարդու տեսանկյունից, որ ուրբանիզացիան վատ բան է կամ մարդը փչացնում է բնությունը, ասեմ, որ մենք արդեն փչացնում ենք սրճեփներով, ասեմ ավելին՝ համակարգիչներն էլ պետք է վերացնենք, որովհետև դա էլ է բացասական ազդեցություն ունենում մարդու հոգեբանության վրա: Յուրաքանչյուր տանը կա հացի դանակ, այդ հացի դանակով կարող ես մարդ սպանել, կարող ես հաց կտրատել: Այս դեպքում մենք պետք է ոչ թե հացի դանակը մերժենք ու արգելենք, որպեսզի այդ դանակը չլինի տներում, այլ պարզապես ճիշտ մոտեցում ցույց տալ է պետք:

Ծրագրավորման աճի դեքում մեք ունեցանք մի հետաքրքիր բան, որին անվնեցիք «այրման պրոցես», այն ակտիվ ծրագրավորողները որոնք հասան մի մակարդակի և սկսեցին ակտիվ աշխատել, ելնելով իրենց սխալ ապրած ռեժիմից, կարճ ճամանակ հետո ընկնում են դեպրեսիվ վիճակի մեջ, որի պատճառով իրենց աշխատունակությունն էլ է ընկնում, որի հետևանքով որոշ ժամանակ հետո աշխատունակության ցածր տոկոս ենք ունենում»:

Մեզ հետ զրույցում պարոն Մադաթյանը նշեց նաև, որ հիմա գիտությունը առաջ է գնացել և կա ռոբոտաշինություն, ինչը ոչ մի ձև չի կարող վնաս լինել, եթե ծնողը երեխայի հետ սկսի զբաղվել. «Ռոբոտաշինության մեջ միայն դրական միտում եմ տեսնում: Եթե այդպես է, եկեք հեախոսներից հրաժարվենք, դրանք շատ ավելի վնաս են տալիս, քան ռոբոտաշնությունը, հրաժարվենք համակարգիչներից, որն ուզենք, թե՝ ոչ մեր օրվա մեծ մասն են կազմում»:

Իսկ ինչ վերաբերվում է մարդկանց հետագա աշխատուժի նվազմանը, «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավարն ասաց, որ դեռ անցած դարի սկզբից բոլոր պետությունների հիմքում դրված է եղել մարդու ցածր որակավորում ունեցող աշխատանքի վերացումն ու այն մեքենաներով փոխարինումը: Պետք չէ ակնկալել, որ մարդիկ պետք է անգործ մնան, պետք է ակնկալել, որ վերջապես հասարակությունը ավելի բարձր որակավորումով աշխատանք պետք է սկսի և դրան համապատասխան ավելի բարձր վարձատրվի:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից