Հունիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումը։
Փառատոնի պաշտոնական բացումից հետո, Հայաստան ժամանած բոլոր հյուրերը «Փարվանա» ռեստորանային համալիրում մասնակցեցին հատուկ տոնախմբության և ազդարարեցին մեկշաբաթյա կինոտոնի բացումը։
Ինչպես հայտնում է 168 ժամը, փառատոնի շրջանակներում գործարար Սամվել Ալեքսանյանը պարգևատրվեց «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով։ Մրցանակը գործարարին հանձնելուց առաջ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ Ալեքսանդր Մանթաշյանը մեծանուն բարերար է եղել, որը միշտ աջակցել է մշակույթին և եղել մշակույթի մեծ սիրահար։