Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին հայտարարել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի այրված հատվածի վերականգնման համար հաջողվել է հավաքել 380 մլն եվրո:
«Այն ինչ մենք ստացել ենք կազմում է 38 մլն եվրո։ Դա այն է, ինչ մենք ստացել ենք առձեռն»,-ասել է արքեպիսպոկոսը՝ նշելով, որ այն գումարը, որը ներկայումս «կա ձեռքի տակ», կազմում է նվիրատվությունների 10 տոկոսը:
Նա բացատրել է, որ դա պայմանավորված է հատուկ մեխանիզմներով, որը նախատեսված է ֆիզիկական անձանց և կազմակերպությունների համար, ովքեր մեծ նվիրատվություններ են կատարում: Այդ մեխանիզմը թույլ չի տալիս արագ ծախսել տրամադրված գումարը: Այդպիսի համակարգը ստեղծվել է ֆրանսիական իշխանությունների կողմից՝ նպատակ ունենալով երաշխավորել այդ միջոցների օգտագործումը:
Նա նաև հավելել է, որ այս պահին Աստվածամայր տաճարի ներսում իրականացվող շինրարարական աշխատանքները շարունակվում են։