Տեսանյութեր Միջազգային Հասարակություն 

Նովոսիբիրսկում գտել են Վադիմ անունով կոկորդիլոսին, որը փախուստի էր դիմել կրկեսից /Տեսանյութ/

Նովոսիբիրսկում անցորդներից մեկը նկատել է միջին չափի կոկորդիլոսի, որը թաքնված է եղել բեռնատարներից մեկի տակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մասկա կրկեսի ադմինիստրացիային։

«Ներկայացման ժամանակ մեր մոտ բերեցին երկու կոկորդիլոսի, որոնցից մեկն ինչ-որ ձևով փախուստի է դիմել։ Նրա երախը փակ է եղել, որպեսզի ոչ մեկին չվնասի, քանի որ ծանոթ չենք եղել կենդանիներին»,-ասված է կրկեսի կողմից տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ անցորդները փորձել են բռնել գիշատչին, սակայն դա հաջողվել է միայն կրկեսի աշխատակիցներից մեկին, որի անունով էլ կոչել են կոկորդիլոսին՝ Վադիմ։

Նույն շարքից