Ուկրաինական հատուկջոկատայիններն Օդեսայում, գաղտնի գործողության արդյունքում ազատել են պատանդներին և չեզոքացրել հարձակվողին: Սակայն նրանք չեն կարողացել բացել բանկի դուռը: Համապատասխան տեսանյութը, որը տարածվել է սոցցացներում, թե ինչպես են վերջիններս հարձակվում շենքի վրա, տեղադրվել է Վերին Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոյի ֆեյսբուքյան էջում:
Կադրերում երևում է, թե ինչպես են հատուկջոկատայինները մոտենում բանկի շենքին, սակայն չեն կարողանում բացել դուռը, որի պատճառով կոտրում են պատուհանը և ներս մտնում։ Այնուհետև բանկի դուռը բացում է ներսում եղած ոստիկանը։