Ընկերներ, տեղեկացնում եմ, որ սկսում եմ աշխատանքս որպես Եվրոպական միության կողմից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական։ Օգնելու եմ փոխվարչապետի գրասենյակին ՀՀ-ԵՄ բոլոր տեխնիկական և ֆինանսական ծրագրերի համակարգման, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման գործում։
Շնորհակալ եմ Եվրոպական միության Բրյուսելի և Երևանի գործընկերներիս, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և իր գրասենյակին վստահության համար։
Ի գործ 🙂
Սիրով՝
Մ.
Մանե Ադամյան