Կորցնում ենք մեր Գեղամա թագուհուն...
Սիրելի Ժողովուրդ, ոմանք (գիտեք՝ ովքեր) ՍԴ նախագահացավով են տառապում, ոմանք էլ՝ այլ պաշտոնացավով...
Մեզ մի այլ՝ աննախադեպ վտանգ է սպառնում, ինչը կարծես այնքան էլ չի հետաքրքրում մեր կառավարիչներին:
ասկանում եք՞, Սևանը կանաչում է, նեխում է...
Քար անտարբերություն...
Ի՞նչ է մտածում կառավարությունը:
Ավելորդ եմ համարում թվարկել այն բացասական հետևանքները, որոնք վրա են հասնելու Սևանի էկոհամակարգը խախտվելու արդյունքում:
Լավ, միթե՞ այսքանը դժվար է հասկանալ։ Իսկ եթե հասկանում են, ինչու՞ են ուշանում գործուն քայլերը:
Իսկ եթե իշխանությունը մտադիր է Սևանի խնդրին անդրադառնալ դատավորների վեթթինգից կամ ՍԴ նախագահի՝ իրենց թեկնածուի կարգման հարցը «հորով-մորով» անելուց հետո, ուրեմն վիճակն իսկապես սոսկալի է...
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան