Գիտություն Հասարակություն 

ԵՊՀ ուսանողներ, եթե դուք թույլ տաք դա, ուրեմն դուք իրավունք չունեք անգամ սովորելու այդ բուհում. Տոնոյան

Հիմա ծիծաղե՞նք, թե լա՞նք, պարոնայք.

աշխատանքից հանել են Մենուա Սողոմոնյանին...... կարդացի ու ...... սա արդեն չափից դուրս է, սա արդեն պարզապես հեգնանք է կրթության հասցեին..... ու գիտեք ինչու, որովհետև հայաստանյան կրթական ոլորտում այսօր ցավալիորեն չափազանց քիչ են այդպիսի կիրթ մարդիկ, սպասեք՝ ես ասացի կիրթ, ոչ թե կրթված........դա հայասպետյան ամենօրյա դաս է՝ կիրթ են ոչ թե մի քանի բուհ ավարտած մարդիկ, այլ նրանք ովքեր իրենց ստացած գիտելիքները ծառայեցնում են նաև ուրիշների բարօրությանը, ովքեր իրենց ճանապարհն հարթելիս երբեք չեն օգտվում ուրիշների արածը ոչնչացնելուց, նախանձից, չարությունից ու, որն ամենակարևորն է, չեն վախենում իրենց կողքով, կամ իրենցից առաջ քայլող ավելի խելացիներից......չեն վախենում, հարգանք են ցույց տալիս ու նաև սովորում նրանցից՝ ավելի ու ավելի ուժեղանալով......:

Իմ կյանքում հազարավոր մարդիկ եմ տեսել. հովվից ու գյուղացուց սկսած ու վերջացրած փոփոխական նախագահներով ու նախարարներով, ավելի համեստ ու հարգալից մարդ չեմ տեսել, քան Մենուա Սողոմոնյանը...... Դուք գոնե մեկ անգամ տեսե՞լ եք ինչպես են նրան համալսարանի միջանցքներում բարևում ուսանողները..... Երևի տեսել եք, ու երևի հենց դա էլ չեք ներել նրան:

Պարոնայք, համալսարանն ու դպրոցը նախ և առաջ սիրված ՈՒՍՈՒՑԻՉՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍՆ ԵՆ.......հիշեք՝ կան մարդիկ, որոնք քայլող համլսարան են, քայլող դպրոց......և նրանց աշխատանքից հանել, նշանակում է խոստովանել նրանց դեմ ձեր նախանձի պարտությունը..... Ի վերջո մեր երկրում որևէ մեկը պետք է հիմնավորի՞ իր միայն պաշտոնով արտոնված որոշումները..... Համալսարանի ուսանողնե՛ր, որոնց մեջ են նաև բազմաթիվ հայ ասպետներ,եթե դուք թույլ տաք այսպես վարվել ձեր սիրած դասախոսների հետ, ուրեմն դուք իրավունք չունեք անգամ սովորելու այդ բուհում......

 

Կարին Տոնոյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից