Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Կոտայքի մարզում. Shamshyan.com /լուսանկարներ/

analitik.am

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 21:30-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 35 GV 986 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» հարևանությամբ գտնվող «գաի սուպերմարկետի» մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի 34 NA 927 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ 06-ը, առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել է սուպերմարկետի աստիճանների վրա:

Մանրամասները՝  Shamshyan.com

Նույն շարքից