Հայաստան Քաղաքականություն 

Ռուսաստանի դեսպանի հետ փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջին շրջանում դարձել է հանրային քննարկումների, որոշ դեպքերում նաեւ՝ սուր քննադատության թիրախ, քանի որ հանդիպել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ:

Իշխանություններն իրենց հերթին հետաքրքիր տակտիկա են ընտրել դեսպանի հետ համագործակցության համար:

«Փաստ» թերթի տեղեկություններով, անցած շաբաթվա սկզբին դեսպանը հանդիպում է ունեցել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ:

Ըստ մեր աղբյուրների, հանդիպումը եղել է փակ ձևաչափով: ՊՈԱԿ-ի աշխատակիցները դեսպանի՝ վերոնշյալ հանդիպումների վերաբերյալ բավականին բացասական դիրքորոշում են ունեցել, իսկ հանդիպումն, ըստ մեր տեղեկությունների, անցել է բավականին թեժ մթնոլորտում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից