Քաղաքականություն 

Վիետնամի նախագահը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում էր:

Ուշագրավ է, որ մեր երկրի դե յուրե և դե ֆակտո ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել Վիետնամի նախագահի հետ, ով հանդիսանում է Վիետնամի ղեկավարը:

168.am-ի տեղեկություններով՝ Վիետնամի նախագահը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, քանի որ Վիետնամ այցը դեպի Սինգապուր այցի ընթացքում, վերջին պահին, հապճեպ նախաձեռնած այց է եղել, և, բացի դրանից, Վիետնամը նախագահական կառավարման համակարգ ունեցող երկիր է, և Վիետնամի նախագահը իր կարգավիճակի համաձայն, հանդիպում է միայն տվյալ երկրի նախագահի հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից