Իրավական գլխավոր 

Դատախազը չէր եկել. Մասիսի քաղաքապետի գործով դատական նիստը հետաձգվեց

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայան օգոստոսի 29-ին: Դատավորը նման որոշում կայացրեց, քանի որ դատախազը չէր ներկայացել նիստին:

Լրագրողների հետ զրույցում Համբարձումյանը նշեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Համբարձումյանն մանրամասն չխոսեց՝ հայտարարելով, որ հետո ասուլիս կհրավիրի և կխոսի:

Նա նաև ասաց, որ իշխանություններից նեղացած չէ. «Ես երբեք որևէ մեկից չեմ նեղանում: Կարծում եմ, որ թույլ մարդու բնավորություն է նեղանալը»:

Քաղաքապետը վստահեցրեց, որ Մասիսում հիմա շատ լավ կառավարում է, մասիսցիների հետ շատ լավ շփվում է, որևէ խնդիր չի առաջացնում իր կարգավիճակը, քաղաքացիները կարող են հաստատել դա:

Նույն շարքից