«Գիշերը ցանցում տեսա, որ Թբիլիսիում հայ-վրացական-ադրբեջանական ինչ-որ երկխոսության երկրորդ փուլն է եղել։ Ինչ-որ պերսոնաժներ Հայաստանից, Վրաստանից ու Ադրբեջանից հավաքվել, ինչ-որ բաներ են խոսել։ Երևում է՝ լեզու են գտնում իրար հետ, որովհետև՝ դե արդեն ասեցի, սա երկրորդ փուլն էր։ Հասել են 2-րդ level)))):
Բոլորն էլ հանրությանը ծանոթ պերսոնաժներ են։ Ոչ մեկից ավելիի սպասելիք սկի չկար։ Նորմալ է՝ նոր իշխանությունների նոր քաղաքականության նոր իրականացնողներն են։ Չնայած՝ շատերը նախկինում էլ էին նույն բանով զբաղված։
Հետո մի քիչ ցանցը փորփրել, տեսա, որ էս մի շաբաթ է ադրբեջանական մամուլն ու որոշ վրաց փորձագետներ իմ վրա են հաչում։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տարածած զեկույցն ու անցկացրած վերջին քննարկումը, երևում է, ադրբեջանցիների դուրը չի եկել))))։ Դա էլ էր սպասելի։
Հիմա նստած մտածում եմ՝ ունիկալ են բայց էտ ադրբեջանցիները։ Ո՞նց են կարում ոմանց հետ երկխոսեն, ոմանց վրա հաչան։ Ասեք, որ դեմք են)»։
Հրանտ Մելիք-Շահնազարյան