Հասարակություն Բարի օր 

Իմ քայլի պատգամավորն առաջարկում է 4-5 տարով Սևանում արգելել բոլոր ձկնատեսակների և խեցգետնի որսը

Մենք գիտենք, որ Սևանա լճում սննդային բուրգը խախտված է, ձկնատեսակների, ձկնապաշարի, խեցգետիների քանակը նվազել է: Դրանց նվազումը, անօրինական որսն ու արտահանումը մեծապես ազդել են Սևանա լճում ստեղծված իրավիճակի վրա: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Իմ քայլի պատգամավոր Արման Եղոյանը:

Ապա իշխանական պատգամավորը, դիմելով Շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, ցանկացավ իմանալ վերջինիս կարծիքը գաղափարի մասով, որ 4-5 տարով Սևանա լճում արգելվի ձկան ու խեցգետնի որսը, իսկ սոցիալապես խոցելի խավերը, որոնք զբաղվում են այդ գործով, սակայն այդքան էլ չեն շահում, փոխհատուցում ստանան պետությունից:

Պատգամավորը ենթադրում է, որ արգելքը կօգնի վերականգնել շղթան:

Նախարարն իր հերթին նշեց, որ ավելի նպատակահարմար կլինի կանոնակարգել որսը:

Նույն շարքից