Հասարակություն 

Հրապարակվել է Ռուսաստանի ամենահարուստ պաշտոնյաների ցանկը

Վլադիմիրի երկրամասի օրենսդրական մարմնի պատգամավոր Պավել Անտովը, որը հանդիսանում է «Владимирский стандарт» ընկերության հիմնադիրը, գլխավորում է Ռուսաստանի 100 ամենահարուստ պետական ծառայողների և պատգամավորների ցանկը, որը ներկայացրել է Forbes-ը:

Պարբերականի տեղեկություններով, 2018 թվականի ընթացքում պատգամավորը վաստակել է 9,97 միլիարդ ռուբլի:

Երկրորդ հրիզոնականում Չելյաբինսկի երկրամասի օրենսդրական մարմնի պատգամավոր Կոնստանտին Ստրուկովն է, ով «Южуралзолото» ընկերության համասեփականատերն է: Այս դեպքում վաստակած գումարը հասնում է 4,46 միլիարդ ռուբլու:

Եռյակը եզրափակում է Բելգորոդի երկրամասի օրենսդիր մարմնի պատգամավոր Սերգեյ Գուսևը՝ «Славянка» ընկերության սեփականատերը, Գուսևը վաստակել է 2,84 միլիարդ ռուբլի:

Նույն շարքից