Ֆրանսիական «Le Monde»-ը հոդված է հրապարակել այն մասին, որ ֆրանսիական քաղաքները դադարեցնում են բարեկամության մասին համաձայնագրերը Արցախի քաղաքների հետ, փոխանցում է Ռուսարմինֆոն:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ 2013 թվականից հետո թվով 13 ֆրանսիական տարածքային միավորներ բարեկամության մասին համաձայնագրեր են ստորագրել Արցախի քաղաքների հետ, ինչը հանգեցրեց Ադրբեջանի հետ տարատեսակ տարաձայնությունների:
«Մի կողմից կա Ֆրանսիայի ազդեցիկ հայկական համայնք (մոտ 600 հազար): Մյուս կողմից Ֆրանսիայի համար կարևոր է տնտեսական գործընկերը. Ֆրանսիական առևտրի մեծ մասը կովկասյան տարածաշրջանում բաժին է հասնում հենց Բաքվին, որն ունի էական էներգետիկ ռեսուրսներ»,-գրում է պարբերականը:
Պարբերականի հետ զրույցած քաղաքապետերը չեն կիսում Ֆրանսիայի իշխանությունների տեսակետը, և չեն կարծում, որ Արցախի քաղաքների հետ ստորագրված փաստաթղթերը ազդում են հանրապետության արտաքին քաղաքականության վրա:
Հայկական համայնքն իր հերթին կասկածներ է հայտնում, որ բարեկամության մասին համաձայնագրերի չեղյալ համարելը հնարավոր է պայմանավորված է Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև կապով:
«Le Monde»-ը հավելում է, որ այս պահին ֆրանսիական քաղաքները բարեկամության մասին համաձայնագրեր ունեն պաղեստինյան կոմմունաների, Թայվանի և նույնիսկ Հյուսիսային Կորեայի հետ, որոնք ճանաչված չեն ֆրանսիական պետության կողմից: