Հայաստան Քաղաքական Բարի օր 

Ամեն մարդ չպետք է քնի-հելնի, մի միտք ասի ու ամբողջ բանը գնա այդ ուղղությամբ. Ծառուկյանը՝ Վահե Գրիգորյանի նամակի մասին

Այսօր՝ հուլիսի 9-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակի մասին և պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է հարցը լուծվի, արդյո՞ք Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա, ասաց, որ այսօր կա Սահմանադրություն ու կարգ. «Ըստ կարգի ու ըստ օրենքի պետք է լինի ամեն ինչ»:

Ծառուկյանը սահմանադրական ճգնաժամ չի տեսնում. «Ոչ մի բան էլ չկա, մարդիկ չպետք է քնեն-հելնեն, ամեն մեկը մի հատ եզրակացություն, միտք ասի ու ամբողջ բանն այդ ուղղությամբ գնա: Ամեն ինչ պետք է ըստ կարգի ու ըստ օրենքի լինի»:

ԲՀԿ առաջնորդն ասաց, որ հարցով իրենց չեն դիմել, եթե դիմեն, կքննարկեն:

Նույն շարքից