Հասարակություն 

Ես Նիկոլ Փաշինյանի շիշ բռնողը չեմ. Հայկ Սարգսյանը վատ է զգում

Ես վատ եմ զգում, որ ինձ ներկայացնում են, որպես շիշ բռնող, դա հարիր չէ: Այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ հավելելով, թե ինքը բարիկադներ էլ է կառուցել, նույն տրամադրությամբ իրեն կարող են այդպես ներկայացնել և այլն:

Սարգսյանն առանձին խոսեց նաև հոր մասին, ում վերաբերյալ ևւս հոդվածներ են գրվում: Պատգամավորը մասնավորապես նշեց, որ հայրը դպրոցը գերազանցությամբ է ավարտել, տեղափոխվել է Երևան, հետո 80-ականներին գնել է իրենց այսօրվա տունն ու սկսել է վերակառուցել այն. «Այդ տան մասին հիմա նույնպես հաճախ խոսում են»:

Պատգամավորի խոսքերով, եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ իր հայրը որևէ մեկից հազար դրամ է վերցրել կամ որևէ նյութական օգուտ է ստացել աշխատելու ընթացքում, իրենք պատրաստ են իրենց տունը տրամադրել այդ մարդուն. «Ես հորս հետ համաձայնեցրել եմ այս հայտարարությունը»:

Սարգսյանն ասաց՝ եթե հայրն օրենք խախտած լիներ, մինչև հիմա արդեն հայտնաբերված կլիներ. «Տարիներով քանդել են հորս գործունեությունը և որևէ դրվագ չեն հայտնաբերել: Մենք 2004-18 եղել ենք ընդգծված ընդդիմադիր: Եթե գեթ մեկ դրվագ լիներ, որով հնարավոր կլիներ ճնշել մեզ, համոզված եմ կանեին»:

 

Նույն շարքից