Հուլիսի 9-ին, ժամը 11:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի էլեկտրական ցանցի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել` 12:22-ին: Տուժածներ չկան:
Արազի փողոցի վերջնամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս.Խ.) և տանիքը (մոտ 26 քմ) ամբողջությամբ այրվել են: