Վրաստան մայրաքաղաքում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շքերթի դեմ ակցիա անողները հրաժարվել են միանալ Ռուսաստանի դեմ ակցիա անողներին: Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:
ԼԳԲՏ համայնքի դեմ ակցիա անողներից Գուրամ Պալավանդիշվիլիի խոսքերով, իրենց հաջողվել է հասնել առաջ քաշված նպատակին և թույլ չտալ նշյալ համայնքի շքերթը: Հիմա այդ ակցիայի մասնակիցները ցանկանում են հեռանալ, քանի որ հասել են իրենց նպատակին:
Նշենք, որ այս գիշեր Թբիլիսիում անց է կացվել միանգամից 4 ակցիա: Դրանցից 2-ը Ռուսթավելի փողոցում էին, որտեղ մի խումբը պահանջում էին ՆԳ նախարարի հրաժարականը, մյուս խումբը՝ ԼԳԲՏ համայնքի շքերթի արգելք: