Հասարակություն 

Արջն ավտոմեքենա է գողացել և վթարի ենթարկվել

ԱՄՆ Կոլորադո նահանգում արջը գողացել է քաղաքացիներից մեկի ավտոմեքենան և վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է The New York Post-ը:

Կենդանին ավտոմեքենայի մեջ մտել է ուտելիք գտնելու հույսով, սակայն պատահաբար դիպչել է փոխանցման տուփին, ինչի արդյունքում մեքենան սլացել է 30 մետր և բախվել ծառին:

Ավտոմեքենան լրջորեն վնասվել է, իսկ հանցագործին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից:

Նույն շարքից