2015-18 թվականներին Հայաստանում տեղի է ունեցել 10 737 ավտովթար, որի հետևանքով զոհվել է 1234 քաղաքացի, տուժել 20 319, ինչը հսկայական մեծ թիվ է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել 1711 վթար, 2019 թվականի առաջին կիսամյակի՝ 2108 վթար: Եթե անցած տարի առաջին կիսամյակի ընթացքում վթարների արդյունքում զոհվել է 139 մարդ, այս տարի նույն ժամանակահատվածում զոհվել է 152 քաղաքացի:
2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վթարներից տուժածների թիվը հասնում է 2516-ի, 2019-ին՝ 2996-ի:
Սա, Գաբրիելյանի խոսքերով, խոսում է այն մասին, որ լուրջ անելիք կա՝ սկսած ավտոմեքենաների ներկրումից, մինչև տեխզննման կայանների աշխատանքը:
Գաբրիելյանը կարևորեց նաև ավտոճանապարհների վիճակը, մարդկանց մշակույթը, թե ինչպես են անցնում փողոցը, վարում մեքենա և այլն: