ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Վրաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին, ինչի վերաբերյալ որոշումը կարող է կայացվել վերջին օրերի զարգացումների պատճառով:
«Ես դա չէի անի՝ ելնելով վրաց ժողովրդի նկատմամբ ունեցած հարգանքից»,-ասել է Պուտինը:
Պուտինը ոչ նպատակահարմար է գտնում նաև իրեն վիրավորած վրացի լրագրողի նկատմամբ քրեական գործ հարուցելը. «Մեծ պատիվ կլինի: Թող շարունակի աշխատել»: