Այսօր՝ հուլիսի 9-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» սկզբունքով, իսկ Բաքուն ամեն ինչ անում է հակամարտության հնարավորինս արագ լուծման համար:
Ալիևը նաև բողոքել է Հայաստանից՝ հայտարարելով, որ միջազգային հանրությունը պետք է մեծացնի ճնշումը Երևանի վրա:
Հարևան երկրի ղեկավարը հավելել է, որ ստատուս քվոն պետք է փոխվի: