Հասարակություն 

Միշտ կլինեմ համալսարանի կողքին. Աշխատանքից ազատված ԵՊՀ 10 տարվա պրոռեկտոր

Սիրելի՛ ընկերներ, գործընկերներ, ուսանողներ և համալսարանականներ …

Շուրջ 10 տարի պատիվ եմ ունեցել աշխատել ԵՊՀ-ում՝ որպես պրոռեկտոր, իսկ վերջին շրջանում ԵՊՀ-ում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների հետևանքով, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ աշխատանքից: Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահել են ինձ, համագործակցել և աջակցել:

Հատկապես կցանկանայի շեշտել այս տարիների ընթացքում ինձ հետ անմիջականորեն աշխատող ստորաբաժանումների աշխատակիցների և ուսանողական կառույցներում ընդգրկված մի քանի հազար ուսանողների հետ արդյունավետ փոխգործակցությունը:

Համատեղ և մեծապես ձեր ջանքերով մենք կարողացել ենք իրագործել բազմաթիվ ծրագրեր և նախաձեռնություններ: Համալսարանը մեզ համար Մայր կրթօջախ է. միջավայր, որտեղ կայացել ենք, ձեռք ենք բերել ընկերներ:

Ամեն դեպքում միշտ կլինեմ համալսարանի կողքին ու կփորձեմ հնարավորությունների սահմանում նպաստել նրա զարգացմանը:

Հպարտ եմ, որ համալսարանական եմ …

Երևանի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյան

Նույն շարքից