Միջազգային Քաղաքական 

Վրաստանի ԱԳ նախարարը ողջունել է «վիրավորված» Վլադիմիր Պուտինի որոշումը

Վրաստանի ԱԳ նախարարը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:

Ավելի վաղ Պուտինը նպատակահարմար չէր գտել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը՝ ելնելով վրաց ժողովրդի նկատմամբ ունեցած հարգանքից:

«Ռուսաստանի նախագահի որոշումը միանշանակ հանդիսանում է միակն ու ճիշտը: Այդ որոշումը կարելի է միայն ողջունել»,-հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալքալիանին:

Սրան զուգահեռ ՌԴ պետդուման դիմել է կառավարությանը՝ քննարկելու Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ պայմանավորված շարունակվող ոչ բերակամական գործողություններով:

Նույն շարքից