Այս տարի, արդեն որերորդ անգամ Ախթալա լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչանքները լցվում են Դեբեդ գետը:
Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Կամո Ղարագոզյանը տեսանյութ է հրապարկել, որտեղ պոչանքները հոսում են գետակով և լցվում Դեբեդը:
Analitik.am-ի հետ զրույցում Կամո Ղարագոզյանը նշեց, որ նախկինում վթար էր լինում, Ախթալա ԼՀԿ-ից ասում էին, որ քամին է, անձրևը, քար գլորվեց սարից վնասեց խողովակը և վթար եղավ, սակայն այսօր ոչ քար է գլորվել, ոչ էլ անձրև կա, սակայն պարզ երևում է, որ պոչանքները հոսում են գետակով:

Ըստ նրա, պոչանքները նույն գույնն ունեն, ինչ Ախթալա ԼՀԿ-ի Նահատակի պոչամբարի պարունակությունը և ակնհայտ է, որ վթար է տեղի ունեցել խողովակի վրա:
«Վերջին շրջանում ինչ-որ շուտ-շուտ է պոչամբարի խողովակների վրա վթարներ լինում»,- ասաց նա՝ հավելելով, որ Ախթալայից ոչ հեռու պանսիոնատ կա, որի ճանապարհի երկարությամբ ձգվում են խողովակները, որոնք անընդհատ վթարվում են, և նայելուց էլ պարզ է, որ խողովակները «կարկատած են», այնքան են մաշվել, որ շուտ են քայքայվում:

«Մենք ենք կոտովում, խողովակները ո՞նց դիմանան: Նույն գետի ջրով էլ մինչև Բագրատաշեն ոռոգում են, դրա համար էլ բանջարեղենն անպիտան է, նույնն էլ ծառերը»,- ասաց Ղարագոզյանը:

Նա նաև հիշեց, վերջին դեպքերից մեկը, երբ դեղնականաչավում հեղուկն Ախթալայի վերին հատվածից՝ Շամլուղի տարածքից հոսում էր դեպի Դեբեդը, այն ժամանակ ասում էին, որ անձրև է եկել և ջուրը խառնվել է կավին:

Ըստ նրա, ընդերքի և բնապահնապնության տեսչությունից եկան ստուգեցին, և պարզեցին, որ ոչ մի վթար էլ չի եղել: Նա կասկածանքով է վերաբերում դրան, քանի որ համոզված է, որ ինչ-որ բան այն չէ:
Գոհար Ստեփանյան