Հասարակություն Պատահարներ 

Սպանություն Տավուշի մարզում. Դիլիջանի հիվանդանոց տեղափոխված 26–ամյա երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է. Shamshyan.com

analitik.am

Քիչ առաջ սպանություն է տԵղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբջանյան փողոցի տներից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել և մի քաղաքացի արնաշաղախ վիճակում ընկած է գետնին:

Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն ահազանգը ստացվել է նաև Դիլիջանի բժշկական կենտրոն և Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նշված վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավոր քաղաքացուն, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահան Գյոզալյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի Կամարինի 42 տան բնակիչ, 26-ամյա Գուրգեն Ղալեչյանն էր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայից բազմաթիվ հարվածի հետքեր, ինչպես նաև բութ առարկայի հարվածի հետքեր:

Մանրամասները՝ Shamshyan.com

Նույն շարքից