Վրացի լրագրող Միխայիլ Տավխելիձեն իր թվիթերյան էջում գրառում է արել որտեղ ասվում է, որ ինքը Ռուսաստանը համարում է մեծ ճահիճ: Սրանով Միխայիլ Տավխելիձեն անդրադառնում է Կախա Բենդուկիձեի՝ Ռուսաստանը «սարերի ետևում մեծ ծով» անվանելու առաջարկին, համարելով, որ Բենդուկիձեն սխալ է, և պետք է անվանել ճահիճ, ոչ թե ծով:
Սա պատասխանն էր ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովի թվիթին, որտեղ վերջինս կողմ էր արտահայտվել Վրաստանի դեմ սանկցիաների կիրառմանը:
Նման իրադարձությունների առիթ էր հանդիսացել «Ռուսթավի-2» հեռուստաալիքով վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի ոչ պատշաճ ելույթը ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: