Հասարակություն Բարի օր 

Սաուդյան արքայադստերը մեղադրում են տղամարդու նկատմամբ բռնության մեջ

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի քրոջը՝ Հասսային, մեղադրում են Փարիզում իր տան աշխատակցին ծաղրելու մեջ: Այս մասին հայտնում է CBSNews-ը:

Արքայադստերը կասկածում են, որ նա կարգադրել է իր թիկնապահին ծեծի ենթարկել եգիպտացի աշխատակցին, ով 2016 թվականին վերանորոգման աշխատանքներ է կատարել իր բնակարանում: Մեղադրական կողմի խոսքերով, արքայադուստրը նաև նվաստացրել է աշխատակցին՝ ստիպելով ծնկի իջնել և համբուրել իր ոտքերը:

Ինքը՝ Հասսան, իր փաստաբանների միջոցով հերքել է բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ վերոնշյալ աշխատակիցը փորձել է նկարներ անել իր տանը, ինչն արգելվում է:

Հավելենք, որ արքայադստեր թիկնապահին ևս մեղադրում են մի քանի հանցագործություն կատարելու մեջ:

Նույն շարքից