Քաթարում միմյանց են բախվել երկու ռազմական օդանավեր: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Վթարը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ: Բարեբախտաբար զոհեր չկան, օդաչուները ժամանակին լքել են օդանավերը:
Այլ մանրամասներ չեն հայտնվում: