Հասարակություն 

Ոստիկանական շղթա՝ Հյուսիսային պողոտայում. Քոչարյանի աջակիցներն ակցիա են անում

Այս պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են Հյուսիսային պողոտայում և պատրաստվում են շարժվել կառավարության շենքի մոտ, որտեղ ցանկանում են ակցիա անցկացնել:

Նշենք, որ այս պահին կառավարության շենքում է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ով քիչ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հանդիպելու է լրագրողների հետ և հայտարարություն է անելու:

Ավելի վաղ հայտնվել էր, որ լինելու է ասուլիս, սակայն պլաններն ավելի ուշ փոխվել են ու ասուլիսի փոխարեն ուղղակի լինելու են հայտարարություններ:

Հավելենք, որ Հյուսիսային պողոտայում կենտրոնացված են ոստիկանական ուժեր, ովքեր շղթա են կազմել:

 

Նույն շարքից