Հասարակություն 

Տուսկը հայտնեց, որ այսօր այցելելու է Սևանա լիճ և լինելու է Սևանա վանքում

Ճանաչելով կառավարության ջանքերը բարեփոխումների ուղղությամբ՝ ԵՄ-ն գրեթե կրկնապատկել է օժանդակությունը Հայաստանին 2019 թվականի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Տուսկը նշեց, որ միջոցները կօգնեն գերակա ծրագրեր իրականացնել՝ ներառյալ ենթակառուցվածքների և բնապահպանական հարցերում:

ԵՄ խորհրդի նախագահը հայտնեց, որ այսօր այցելելու է Սևանա լիճ. «Եվրամիությունն այստեղ սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես փոխհամաձայնեցվել էր Փաշինյանի բրյուսելյան այցի ժամանակ»:

Տուսկն ասաց, որ այցելելու  նաև Սևանա վանք, որն ապացույցն է Հայաստանի հազարամյա ազդեցության՝ եվրոպական մշակույթի վրա:

Նույն շարքից