Նիկոլ Փաշինյանը հրապարակավ է հանդես եկել, որ կարող է ցանկացած դատավորի նկատմամբ ճնշում բանեցնել: Նա էր բաղվում որ չկա դատավոր, ով իրենից չի վախենում: Եթե մենք սա դիտարկում ենք ճնշում, բոլոր դատավորներն էլ կվախենան նրանից: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարել է Սասնա ծռեր խմբի փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
«Նիկոլ Փաշինյանը գործարքի արդյունք է: Դա առաջին հերթին գործարք է Սերժ սարգսյանի հետ, որովհետև գործարքի ձևակերպումը հայտարարվեց հենց Սերժ Սարգսյանի հայտարարությամբ, որ Նիկոլը ճիշտ էր, ինքը՝ սխալ»,-հավելել է Փոստանջյանը: