Հասարակություն 

Զորավար Անդրանիկ-Հրապարակ մեկնող գնացքը մնացել է թունելի մեջ. Մետրոպոլիտենի հայտարարությունը

Երեւանի մետրոպոլիտենից հայտնում են.

Հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղեւորները տարհանվել են: Այս պահի դրությամբ թունելի մեջ է գտնվում Զորավար Անդրանիկ կայարանից դեպի Հանրապետության Հրապարակ կայարան մեկնող գնացքը:

Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչեւ հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվելի:

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան

Նույն շարքից