Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ակցիա են իրականացնում Երևանի կենտրոնում:
Քիչ առաջ հրմշտոց տեղի ունեցավ ակցիայի մասնակիցներից դերասանուհի Անահիտ Մութաֆյանի մասնակցությամբ: Ավելի ուշ դերասանուհու ինքնազգացությունը վատացավ:
Այս պահին ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին, քանի որ կան բերման ենթարկվածներ: