Հասարակություն 

Քաղաքացիական պատասխանատվությունը բոլորինս է. Նախարարը հորդորում է մի քանի ժամ էլեկտրաէներգիա քիչ օգտագործել

Մի քանի ժամ էլեկտրաէներգիա քիչ օգտագործենք:

Քանի որ տեղի է ունեցել վթար էներգետիկ համակարգում, քիչ առաջ հանձնարարեցի նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և ստորաբաժանումներում՝ էլեկտրական ցանցի վրա ավելորդ լարվածությունը նվազեցնելու համար:

Նույնը խորհուրդ կտամ անել ձեզ ձեր բնակարաններում և գրասենյակներում՝ մարելով ավելորդ լույսերն ու անջատելով օդորակիչները: Քաղաքացիական պատասխանատվությունը բոլորինս է:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

 

Նույն շարքից