Հասարակություն 

Հրահանգ է եղել անջատել բոլոր սարքավորումները

Analitik.am-ին հայտնի դարձավ, որ պետական հիմնարկներում հրահանգ է եղել անջատել բոլոր էլեկտրական սարքավորումները, քանի որ հնարավոր է տատանումներից վթարներ լինի և էլսարքավորումները շարքից դուրս գան:

Այժմ հիմնարկների աշխատակցիները զանգահարում են ազգականներին և մտերիմներին՝ խորհուրդ են ատլսի անջատել բոլոր սարքավորումները՝ հեռուստացույց, համակարգիչ, սառնարան և այլն, մինչև իրավիճակը կարգավորվի:

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։

Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»։

Նույն շարքից